Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՈՒմ «թիմում» է Իսագուլյանը

ՈՒմ «թիմում» է  Իսագուլյանը
29.09.2015 | 01:17

«Անկախության օրը մենք միասին ենք քվեարկել և ընդունել հռչակագիրը: Կարող ենք գաղափարական տարաձայնությունների, ինչ-որ խնդրի շուրջ հակամարտության մեջ լինել, բայց մենք թշնամիներ չենք: Մենք պետք է միմյանց սիրենք, հարգենք, լինի ընդդիմություն, թե իշխանություն»,- մեր այն ակնարկին, թե անկախության օրը բավականին ջերմ շնորհավորեցիք Սերժ Սարգսյանին, մինչդեռ ավելի վաղ խիստ քննադատում էիք նրան, հայացքների փոփոխությո՞ւն է եղել, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
Կարելի՞ է ենթադրել, որ Դուք կրկին Սերժ Սարգսյանի «թիմում» եք՝ հարցրի, Իսագուլյանն էլ չհերքելով նշեց, որ Անկախության օրվա առիթով ինքը մշտապես նախագահականից հրավեր է ստանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ